Մեկ օրում Վրաստանից հեղուկ գազով բեռնված 44 մեքենա է մուտք գործել ՀՀ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մոտ 100 գազատար մեքենա չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը։ Արդյունքում գազի գինը բարձրացավ՝ հասնելով 170 դրամի 1 լ դիմաց։






