AM
18 Հուլիս 2025 - 13:22 AMT

Նիկոլա Ազնավուր․ Ինչպիսին էլ լինի ապագան, միշտ կլինեմ ՀՀ կողքին

Երևանում մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի բացման արարաղությունից հետո Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրն ասել է, որ ինչպիսին էլ լինի ապագան, միշտ լինելու է Հայաստանի կողքին։

«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել լինել Հայաստանի հետ: Հույս ունեմ՝ Հայաստանին սպասում է լավագույն ապագա։ Ինչպիսն էլ ապագան լինի, ես միշտ կլինեմ Հայաստանի կողքին»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ ժառանգել է հոր լավատեսությունը, ով երբեք չի կասկածել Հայաստանի պայծառ ապագային։

Չնայած լրագրողների քաղաքական թեմաներով հարցերին, Նիկոլա Ազնավուրի կինը, ով թարգմանում էր ամուսնու համար, չթարգմանեց դրանք՝ նշելով, որ քաղաքական հարցեր չեն քննարկում, իրենք բարեգորածական հիմնադրամ ունեն։

Երևանի Ազնավուրի hրապարակում բացվել է մեծն շանսոնիեի արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, այն ձուլվել է Գյումրիում:Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և ամբողջությամբ ֆինանսավորել է արձանի տեղադրման աշխատանքները։

Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը, Երևանի Ազնավուրի հրապարակում կայացած արձանի բացման արարողության ժամանակ պատմել է հոր՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր կապվածության մասին։