AM
31 May 2002 - 19:04 AMT

ՄՈՒՇԵԶ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՅՈԹ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական պատիժների կատարման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է յոթ տարի ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ տուգանքի 80 հազար դրամի (135 դոլար) չափով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել նրան փաստաթղթերի կեղծման (ՆԳՆ աշխատանքի ընդունվելիս, նա ներկայացրել է կեղծ դիպլոմ բարձրագույն կրթության մասին), ծառայողական իրավասությունների չարաշահման (ապացուցված է նրա մասնակցությունը կալանավորների եւ ձերբակալվածների ծեծին), կեղծ մատնության նախապատրաստման մեջ (նա մասնակցել է «հանցանշաններ» սարքելուն, որոնք պետք է վկայեին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությունը հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպմանը): Հնացագործի դատապաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարել է որոշումը վճռաբեկ դատարանում բողոքարկելու մտադրության մասին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: