Մեխանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, հայտնում է Radar Armenia-ն։
«Հատկացրել ենք մոտ 85 մլն դրամ։ Քանդակը կրում է «Լա բոհեմը» անունը, և ոչ միայն հիմնված է համանուն հանրահայտ երգի վրա, այլ խորապես կապված է Ազնավուրի բեմական կերպարի հետ»,– ասել է փոխքաղաքապետը։
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բացվել է մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Մինասյանը։
Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը, Երևանի Ազնավուրի հրապարակում կայացած արձանի բացման արարողության ժամանակ պատմել է հոր՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր կապվածության մասին։






