«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է լաբորատոր կրկնակի փորձաքննություն՝ ստուգելով «Թամարա և Անի» ՍՊԸ-ի կողմից արտադրված մի քանի տեսակի պաղպաղակների նմուշներ։ Դրանք ներառել են «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով» և «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» ապրանքատեսակները։
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։






