2025 թվականի ընթացքում 1700 շահառու օգտվել է պետական աջակցությունից՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում։
Ընդհանուր հատկացված գումարը կազմել է մոտ 1.4 միլիարդ դրամ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագրի մեկնարկից ի վեր դրա շահառուների ընդհանուր թիվը հասել է 13,815-ի, իսկ ծրագրին ուղղված ընդհանուր բյուջեն՝ մոտ 10 միլիարդ դրամի։
Տվյալ ծրագրի շրջանակում պետությունը տրամադրում է միանվագ դրամական աջակցություն՝ այն դեպքում, երբ երեխա է ծնվում մարզում հիփոթեք մարող ընտանիքում կամ ընտանիքը որոշում է գնել բնակարան կամ կառուցել տուն՝ մարզային բնակավայրում։
Ծրագրի հիմնական պայմաններին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ կայքում։






