AM
22 Հուլիս 2025 - 13:12 AMT

Հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215,000 զբոսաշրջիկ

2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

2024թ․ հունիսին ՀՀ էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։

2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):