ՊԵԿ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանը հայտնլ է, որ անշարժ գույքը վարձակալության տրամադրելուց հետո հարկատուն պարտավոր է հինգ օրվա ընթացքում համապատասխան հայտարարություն ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե, գրում է Panorama.am-ը։
2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։
Վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, սակայն եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում։






