AM
23 Հուլիս 2025 - 13:30 AMT

ArCa համակարգի աշխատանքը վերականգնվել է, բայց դեռ կան խնդիրներ

«Արմենիան Քարդ» ընկերությունը հայտնել է, որ ArCa համակարգի աշխատանքը վերականգնվել է, բայց դեռ խնդիրներ կան բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

«23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:

12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը։

Խնդրում ենք հետևել մեր էջերին՝ հավելյալ թարմացումների և համակարգի վերագործարկման տեղեկության համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։