AM
24 Հուլիս 2025 - 07:16 AMT

Հայաստան բնական գազի մատակարարումը Ժամանակավորապես դադարեցվել է

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված, հայտնում է «Գազպրոմ-Արմենիան»։

«Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս— Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ— Սագուրամո» (DN1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան ևհուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ևԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են ընկերությունից։