Հայկ Սարգսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայկ Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 25-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։






