ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող «Դոլչեզա» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում։ Ստուգման ընթացքում վերցվել են արտադրանքի նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Ըստ իրականացված լաբորատոր փորձաքննության տվյալների՝ «Պաղպաղակ վանիլային» արտադրատեսակի (արտադրված՝ 15․07․2025 թ.) նմուշում արձանագրվել է ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն, ինչն անհամապատասխան է մաքսային կանոնակարգերով սահմանված ստանդարտներին։
Այս խախտման հիմքով ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասում այդ կոնկրետ արտադրատեսակի գործունեությունը՝ մինչև խնդիրների լիարժեք վերացումը։
«Դոլչեզա» ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ պարտադրելով դադարեցնել նշված խմբաքանակի իրացումը, հետ կանչել այն շուկայից, ինչպես նաև կազմակերպել դրա ոչնչացում կամ օգտահանում։






