Evocabank-ը Visa-ի հետ համատեղ իրականացնում է բացառիկ խաղարկություն, որին կարող են մասնակցել Evocabank-ի բոլոր Visa քարտապանները և ստանալ հնարավորություն հանդիպելու Ջենիֆեր Լոպեսին։
Ինչպե՞ս մասնակցել․
«Հուլիսի 25-ից մինչև հուլիսի 30-ը կատարիր առնվազն 30,000 դրամի գնումներ՝ Evocabank-ի Visa քարտով և քո քարտի վերջին 6 նիշով ավտոմատ կերպով կմասնակցես խաղարկությանը։
Եթե դեռ չունես Evoca Visa քարտ, կարող ես ձեռք բերել շատ արագ՝ ընդամենը մի քանի քայլով։ Քարտերին կարելի է ծանոթանալ կայքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
2 հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով օգոստոսի 1-ին, 15:00-ին՝ Evocabank-ի ինստագրամյան էջի ուղիղ եթերի ընթացքում։
Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։






