AM
26 Հուլիս 2025 - 08:06 AMT

ՍԱՏՄ․ ՌԴ ծաղիկ արտահանելու թույլտվություն է ստացել ևս 5 ընկերություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի համատեղ առցանց տեսահսկման արդյունքում, հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում իրականացված ստուգումներից հետո ևս 5 ընկերություն ստացել է արտահանման թույլտվություն։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ թույլտվություն ստացած կազմակերպությունները գործունեություն են ծավալում մոտ 18 հեկտար տարածքում, և այժմ դրանց արտադրած ծաղիկները կարող են արտահանվել Ռուսաստան։

Ընդհանուր առմամբ, այս պահին արդեն 14 հայկական կազմակերպություն իրավունք ունի ծաղիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։

Նախարարությունից փոխանցել են, որ արտերկրից ներկրվող ծաղիկների ծավալները չնչին են՝ համեմատած ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակի հետ, և ներմուծման հիմնական մասը կազմում են սածիլները: