Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներն անցկացրել են ստուգում մայրաքաղաքում գործող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է շինարարությամբ և շինանյութերի առևտրով։
Ընկերության կողմից շահագործվող բետոնախառնման կայանն ու խճի ջարդման համակարգը գործել են առանց համապատասխան թույլտվության՝ կապված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի կարգավորման հետ։
ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է բետոնապատրաստման, ինչպես նաև խճի ջարդման և մանրացման արտադրական գործընթացի իրականացումը։
Ընկերությանը նշանակվել է վարչական տույժ՝ 300,000 դրամի չափով։
Միևնույն ժամանակ, ընկերության նկատմամբ ներկայացվել է պահանջ՝ շրջակա միջավայրին պատճառած վնասի փոխհատուցման նպատակով։






