AM
29 Հուլիս 2025 - 13:28 AMT

Arca–ի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է

Armenian Card ընկերությունը տեղեկացրել է, որ Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։

«Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։

Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար, և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի էին։

Հուլիսի 23–ին համակարգի աշխատանքը խափանվել էր և վերականգնվեց միայն աշխատանքային օրվա վերջում։ Խնդիրներ կային բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում: