AM
30 Հուլիս 2025 - 12:21 AMT

Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրել է AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները

Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթի» կողքին էր: Վրանային բիզնես ֆորումի աշխարհագրությունը 2025-ին էապես ընդլայնվել է՝ մեկ շաբաթում Սևանի ավազանում համախմբելով մոտ 15,000 մասնակցի աշխարհի 40 երկրից:

Սամմիթի ընթացքում անցկացվող CampFire Talk-ին ելույթներով են հանդես եկել Team Telecom Armenia-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները՝ անդրադառնալով տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում գերհզոր AI կենտրոնի կառուցմանը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարևորել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում մեծ ենթակառուցվածքային ընկերության և IT համայնքի միջև երկխոսությունը։

«Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող և զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը, և նորարարություններն ինչպես են ազդում ոլորտի ու դրանում ընթացող փոփոխությունների վրա: Միաժամանակ, սա հրաշալի հարթակ է՝ ծանոթանալու նոր, թարմ գաղափարների, տեսնելու՝ ինչ մտքեր են գեներացնում մեր երիտասարդները, դեպի ուր են նայում, և ինչպես կարող ենք համադրել տեխնոլոգիական տարբեր ոլորտները»,-ասել է Հայկ Եսայանը:

«Սևան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է՝ վրանային բիզնես ֆորումի աշխարհագրության մեծացումն էապես նպաստում է նորանոր նախաձեռնությունների մեկնարկին:

«Փորձել ենք այս տարի Սամմիթը դարձնել միջոցառումների պլատֆորմ և անցկացրել ենք տարբեր ոլորտային միջոցառումներ ու կրթական ծրագրեր: Այս ամենի հարթ ու արդյունավետ ընթացքի համար կարևոր է մեր գործընկերների դերակատարումը: Արդեն երկար տարիներ ավանդաբար համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, որը շուրջ 40 հեկտար տարածքում, որտեղ ենթակառուցվածքներն այդքան էլ զարգացած չեն, ապահովում է մեր որակյալ ինտերնետ կապը»,-ասel է Վահագն Ռափյանը:

Այս տարի ևս Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally-ն, որի մասնակից էլեկտրամեքենաների լիցքավորումն իրականացվել է Team Energy-ի՝ հատուկ ավտովազքի համար տեղադրված արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա:

Մինչ օրս նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել է մոտ 60,000 մասնակից աշխարհի մոտ 60 երկրից: Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել մոտ 650,000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների չափը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։