Oգոստոսի 13–ից ՀՀ–ում կսկսի գործելկոնյակիորակի ստուգման իզոտոպային առաջին լաբորատորիան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիայի կարողությունները, ճիշտ է, դեռ շատ համեստ են լինելու օրական 3–4 նմուշ, սակայն վերջապես այս 34 տարվա ընթացքում այս հարցը կկարողանանք լուծել։ Երեք հիմնական իզոտոպերի միջոցով կկարողանանք պարզել կոնյակը խաղողի սպիրտից է արտադրված, թե ոչ, որ կարողանանք արտահանել»,– նշել է Պապոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարը հավելել է, որ նորաբաց լաբորատորիան պետք է միջազգային հավատարմագրում ստանա, որպեսզի նրա վկայությունները ընդունելի լինեն նաև այլ երկրներում։
«Եթե դա չկարողանանք անել, մենք իրավիճակի կառավարումը մեր ձեռքից բաց ենք թողնելու»,– նշել է նախարարը։
Ըստ Պապոյանի՝ մինչև 2030 թվականը կառավարությունը նախատեսում է 98 միլիարդ դրամ հատկացնել արտահանման խթանման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ կոնյակի արտահանման գործընթացում մինչ այժմ խնդիր է եղել, քանի որ տեղում լաբորատոր փորձաքննության հնարավորություն չի եղել, ինչն էլ բացասաբար է անդրադարձել միջազգային հեղինակության վրա։
«Հիմա այլ երկիր ինձ լաբորատոր փորձաքննության վիճակագրություն է ուղարկում, ըստ որի կոնյակով բեռնված ու սահմանին երկար ժամանակ մնացած մեր բեռնատարների 95 տոկոսը դրական արդյունք են ցույց տվել։ Իրականում մենք հաճախ չգիտենք ինչ ենք արտադրում, մինչդեռ պարզվում է` լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Ես ինքս հաճելիորեն զարմացած եմ»,– ասել է Պապոյանը։
Նախարարը գրել էր, որ վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան է անցել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար։
Ավելի քան մեկ ամիս Վրաստանի մաքսային մարմինները կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնատարները՝ ուղարկելով դրանց բովանդակությունը լաբորատոր փորձաքննության, թեև ապրանքը ուղղված է եղել ոչ թե վրացական շուկա, այլ տարանցվել է Ռուսաստան և այլ երկրներ։ Նախարար Պապոյանը վրացի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքում նշել է, որ կողմերը հասել են փոխընդունելի տարանցիկ ռեժիմի մշակման համաձայնության։
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրությունն անկում է ապրել մոտ 40 տոկոսով՝ կազմելով 3 միլիոն 249 հազար լիտր։






