«Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Հայաստանում վարձու աշխատողների ստացած ամսական աշխատավարձերի վիճակագրությունը՝ ըստ միջակայքերի, 2025 թվականի մայիսի դրությամբ։
2025 թվականի մայիսին ՀՀ-ում վարձու աշխատողների 56.9%-ի համախառն աշխատավարձը կազմել է մինչև 199 հազար դրամ:
Միևնույն ժամանակ, վարձու աշխատողների միայն 0.1%-ի կամ թվով 1077 անձանց ամսական եկամուտը կազմում է 5 միլիոն դրամ կամ դրանից բարձր գումար։







