AM
1 Օգոստոս 2025 - 09:16 AMT

Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհըբացէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հուլիսի 31–ին Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ Դավդորակի կիրճում վաղ նախազգուշացման համակարգի ակտիվացման պատճառով բարձր ճշգրտության ավտոմատ համակարգը տագնապի ազդանշան է փոխանցել Լարսի մաքսային անցակետին։ Առկա է եղել սելավի վտանգ, գրում է Panօrama.am-ը։

Անվտանգությունն ապահովելու նպատակով, համապատասխան պետական մարմինների հետ համակարգված, անցակետի աշխատակիցները և տեղում գտնվող քաղաքացիները տարհանվել են անվտանգ գոտի։Կազբեգիի սահմանային անցակետում դադարեցվել էին բոլոր մաքսային ընթացակարգերը։ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև այս անցակետով սահմանը հատող անձանց վերահսկողությունը ժամանակավորապես անհնար է եղել։