AM
1 Օգոստոս 2025 - 14:20 AMT

Բանկային խարդախությունից տուժած ավելի քան 500 անձի հետ պայմանագրեր են կնքվել

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ անդրադառնալով բանկերի հաճախորդնի միջոցների գողության դեպքերին, ասել է, որ ավելի քան 500 քաղաքացի, որոնք տուժել են բանկային խարդախություններից, արդեն ստորագրել են համապատասխան պայմանագրեր։

«Հայաստանի բանկերի միությունը նույնպես ներգրավված է եղել այդ գործընթացի մեջ, ակտիվորեն շփվել է ԿԲ-ի, մյուս մասնավոր բանկերի հետ և այդ դեպքերը մանրամասն ուսումնասիրվել են բանկերի ներսում և իրավապահ մարմինների կողմից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն ձեռնարկվել են լայնածավալ գործողություններ՝ նմանատիպ իրավիճակների հետագա կանխման նպատակով։

Ազատյանն ընդգծել է, որ զարգացած թվային բանկային համակարգեր ունեցող երկրներում այդ զեղծարարությունները շատ են լինում, իսկ Հայաստանում ոչ թե բանկերի էլեկտրոնային համակարգերն են կոտրել, այլ հաճախորդների ֆինանսական գրագիտության պակասն է եղել տվյալների արտահոսքի պատճառը։

«Որոշում է ընդունվել, որ բոլոր բանկերը ոչ միայն սառեցնեն վարկերի պահանջները, այլև համաձայնագիր են ստորագրել մեծամասնության հետ, որ որևէ պահանջներ չի ներկայացվելու մինչև քննության արդյունքներն ավարտվեն։ Եթե պարզվի, որ քաղաքացին ունեցել է մեղավորության շատ բարձր մակարդակ, նոր կսկսեն այդ գումարները պահանջել քաղաքացիներից։ Այս պահի դրությամբ 500-ից ավել զեղծարարությունից տուժած քաղաքացիների հետ կնքվել են նման պայմանագրեր»,-ասել է ԲՄ-ն նախագահը՝ հավելելով, որ դրանց թվում են նաև 2024թ-ին և 2023թ-ի դեպքերում։

Ավելի վաղ ՀՀ իրավապահ մարմինները հայտնել էին, որ խարդախները Հայաստանում մի քանի բանկերից 119 միլիոն դրամ են թալանել։