Ռուսաստանի համապատասխան մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հացահատիկով բեռնված բեռնատարների անցումը ՀՀ Վերին Լարսով, որտեղ երթևեկությունը սահմանափակ է վատ եղանակի և սելավահոսքի պատճառով, ապահովելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում մատակարարումների ուշացումները նվազագույնի հասցնելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կազմակերպելու համար Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ հացահատիկ տեղափոխող բեռնատարների անցումը «Վերին Լարս» անցակետով, որի երթևեկությունը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով», — ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 31-ին Վրաստանի ռազմական ճանապարհով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ սելավների վտանգի պատճառով։ Նույն օրը Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Դարյալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են՝ Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։






