AM
4 Օգոստոս 2025 - 07:06 AMT

Մայիլյան. Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120,000 մարդ վտարվել է իր հայրենիքից

ՀՀ վաստակավոր արտիստԱննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին, գրել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120,000 մարդ վտարվել է իր հայրենիքից։

«Ոնց ասեք հաշվում եմ, փորձում եմ հասկանալ, տարբեր վարկածներ եմ առաջ բերում ի շահ մեր երկիր եկած «աստղի», բայց մեկ է՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր, իմանալով, որ 120,000 մարդ վտարվել է իր հայրենիքից և ի վերջո հանգրվան էլ չի կարողանում գտնել Մայր Հայրենիքում, վարձով են ապրում և չեմ էլ հասկանում թե ինչու՞ պետք է վարձով ապրեն, արդյոք աշխատանք գտել են թե ոչ, երեխաները ինչ վիճակում են , բացի այդ տեղացիների վիճակն էլ ծայրահեղ վատ է»։

Եվ այս մասին այդ «աստղը» գիտի՞, թե ոչ, արդյոք հետաքրքրվել է՞, թե իր համար բացարձակ կապ չունի ուր է գնում «երգելու»։ Եթե երիտասարդ մեկը լիներ, կասեի չի հասկանում, բայց կարծեմ արդեն այն տարիքում է, որ պետք է նման հարցեր տար։ Արդյոք հետաքրքրվել է՞ ինչ մշակույթ ունի մեր երկիրը ուր ինքը գալիս է իրենը բերելու։ Արդյոք իրեն հատուկ նպատակով ծանոթացրել ՞ են այն ամենին, որ ինքը պետք է զարմանա և գոնե իր հետ գիտելիք տանի աշխարհին փոխանցելու։ Ամենա սարսափելին ինձ համար տվյալ խմբի սնվելու գումարն է ՝ 37000 դոլլար։ Էտ ինչ՞ պետք է ուտեն այդ գումարի։ Եւ չի ամաչելու՞ դրա համար։ Իսկ մեր հայրենակիցները շարունակելու են վարձով տուն փնտրել, իրենց պապական հողից վտարված ժողովուրդը պետք է վարձով իրենց Հայրենիքում ապրեն, մինչ «աստղը» 37,000 դոլլարով պետք է սնվի։ Էտ ինչ՞ պետք է ուտեն, տիեզերքից ստացած այլմոլորակայինի միս՞։

Ամոթ, հազար անգամ ամոթ։ Բայց միգուցե այդ«աստղը» միամտության այն աստիճանի վրա է, որ բացարձակ չի գիտակցում ուր՞ է գալիս։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի։ Ամոթ։ Երանի իրեն այս ամենը հասնի»,–ասվում է գրառման մեջ։

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը նախապատրաստվել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բացման համար, հայտարարել է, որ իր ելույթը չեղարկվել է վերջին պահին՝ Լոպեսի թիմի որոշմամբ, գրում է Aravot.am-ը։

Իվետան ինստագրամի «սթորի» բաժնում հրապարակել է Ջենիֆերի թիմի պատասխանը և կիսվել սեփական արձագանքով։ Ըստ Մուկուչյանի, Լոպեսի ներկայացուցիչները որոշել են, որ նա չպետք է բացի համերգը՝ պատճառաբանելով, որ «շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»։

«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայելեմ ամբողջովին հանգիստ վիճակում»,– գրել է Իվետան:

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել մոտ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։