«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դիտարկմանը՝ նշելով, որ նախարարի կողմից ներկայացված զբոսաշրջիկների մեկ օրվա ծախսի միջին ցուցանիշը ակնհայտորեն հակասում է այն տվյալներին, որոնք հրապարակված են հենց նախարարության պաշտոնական հարթակում։
«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ասում է, որ համերգի եկած տուրիստները ծախսել են միջինում 888 դոլար։
Բացում ես Էկոնոմիկայի նախարարության կայքում զետեղված պաշտոնական հետազոտությունը, կարդում ես, որ տուրիստը մեկ օրում Հայաստանում ծախսում է միջինը 51 դոլար, ընդ որում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եկածները ծախսում են 35-47 դոլար։
Ինչպես ասում էր մեկ այլ նախարար՝ է՞ս չեք, արա…»,–գրել է նա։
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն անցկացվել են օգոստոսի 3-ին Երևանում։ Երևանյան համերգը կազմել է նրա «Up all night» շրջագայության մի մասը։






