Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգն ընդգրկվել է աշխարհում լավագույն նախագծերի թվում։
Հուլիսի 14-18-ը ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած համաշխարհային ամենահեղինակավոր GIS օգտատերերի կոնֆերանսի շրջանակում, որին մասնակցել է մոտ 20,000 մարդ, ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանում մոտ մեկ տարի առաջ սկիզբ առած և ներդրված միասնական GIS համակարգը, հայտնում է քաղաքապետարանը:
Մրցանակաբաշխության համար ներկայացված մոտ 100,000 նախագծերից Երևանի քաղաքապետարանի GIS նախագիծը ընտրվել է միջազգային 78 լավագույն նախագծերի շարքում և այս ոլորտում առաջատար համարվող ESRI ընկերության հիմնադիր Ջեկ Դնեջերմոնդի կողմից ստացել SAG (Special Achivment in GIS) հեղինակավոր մրցանակը:






