AM
5 Օգոստոս 2025 - 13:19 AMT

«Վեոլիա ջուրն» ու Ջրային կոմիտեն մոտ 11 մլրդ դրամի ներդրումներ կկատարեն

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև հուլիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ, տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

Համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել մոտ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։

Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (Վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և Վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով), ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։

Այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասական դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։

Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։