Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։






