AM
6 Օգոստոս 2025 - 11:38 AMT

Ավելի քան 1000 հայկական բեռնատար է հերթագրված Վերին Լարսի անցակետը հատելու համար

Վերին Լարսի անցակետը հատելու նպատակով հերթագրվել է 2889 տրանսպորտային միջոց, որոնցից 1082-ը հայկական համարանիշներով բեռնատարներ են։

Խցանումների պատճառը Ռուսաստանից Հայաստան ու Վրաստան ուղևորվող զբողաշրջիկների հոսքն է, հայտնում է Aysor.am-ը։

Սահմանը հատելը երբեմն տևում է 15 ժամ։