AM
31 May 2002 - 19:01 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԵՆ ՀՈՒՆԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայ-ռուսաստանյան միջկառավարական տնտեսական զարգացման հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հունիսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան` Ռուսաստանի առջեւ Հայաստանի արտաքին պարտքի մարման վերաբերյալ բանակցային գործընթացը ավարտելու եւ վերջնական փաստաթղթեր ստորագրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Դե Ֆակտո» գործակալությունը, այդ մասին Կլեբանովը հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր Մոսկավայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի առջեւ Հայաստանի արտաքին պարտքի մարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացի հետ կապված հարցեր: Ներկայումս աշխատանք է տարվում անհրաժեշտ արձանագրային հարցերի կարգավորման ուղղությամբ: Այնինչ, մոտ ժամանակներս կարող է վերջնական որոշում ընդունվել ռուսական կողմին Հրազդանի ՋԷԿ-ի փոխանցման մասին: Ինչպես հաղորդել է հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, կողմերը եկել են կոնկրետ եզրակացության, եւ հնարավոր է, 2-3 շաբաթների ընթացքում կներկայացվի վերջնական որոշումը: Ինչպես հայտնի է, Հրազդանի ՋԷԿ-ը ընդգրկված է այն ձեռնարկությունների ցուցակի մեջ, որոնք Հայաստանը պատրաստ է փոխանցել Ռուսաստանին պարտքի դիմաց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: