AM
11 Օգոստոս 2025 - 13:23 AMT

IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

IDBank-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 17 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով 51 մլրդ ՀՀ դրամի։

Կանոնդրական կապիտալի համալրումն իրականացվել է չբաշխված շահույթի հաշվին՝ Բանկի բաժնետիրոջ 2025թ․ հուլիսի 9-ի որոշմամբ, և հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը կարևորել է այս քայլը Բանկի զարգացման ու ֆինանսական կայունության ճանապարհին։

«Համալրումը նպատակ ունի բարձրացնել բանկի ֆինանսական կայունությունը, ամրապնդել կապիտալի համարժեքության ցուցանիշները և ապահովել բանկի պատրաստակամությունը շարունակական զարգացման, նոր նախաձեռնությունների և թվային ներդրումների իրականացման հարցում», – ասել է Համբարձումյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։