Մեկ օրում ՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դա օգոստոսի 12–ի ցուցանիշն է։
«Սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա»,- գրել է նախարարը։
Սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է գործարկել կոնյակի իզոտոպային լաբորատորիա, որը հնարավորություն է տալու պարզել՝ արդյոք արտադրանքը հիմնված է միայն խաղողի սպիրտի վրա, թե պարունակում է նաև այլ աղբյուրներից ստացված բաղադրիչներ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում գրեթե 40 տոկոսով նվազել է՝ կազմելով 3 միլիոն 249 հազար լիտր։






