Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը։ Այս դիրքորոշումն ընդգծել է ընթացքում, որը կայացել է Ղրղզստանում։
«Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերից մեկը»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա հատկապես կարևորել է միության անդամ երկրների մաքսային մարմինների ու հանձնաժողովների փոխգործակցությունը՝ նշելով, որ բարձր հարկվող ապրանքների մաքսային մոնիթորինգի ոլորտում արդյունավետ վերահսկողությունը նպաստում է ԵԱՏՄ երկրների բյուջեների եկամուտների ավելացմանը։
Փոխվարչապետը նշել է նաև, որ Հայաստանի համար կայուն տնտեսական աճի կարևոր ուղղություն է թվային օրակարգի իրականացումը ԵԱՏՄ շրջանակում։ Ըստ նրա՝ ներկայիս մարտահրավերները պահանջում են ոչ միայն կառույցների արդիականացում, այլև տեխնոլոգիական լուծումների կիրառություն։
«Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար»,– նշել է փոխվարչապետը։
Գրիգորյանի գնահատմամբ՝ բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում միավորված թվային հարթակների ստեղծման նպատակով անհրաժեշտ է համակարգված աշխատանք՝ կառավարման էլեկտրոնային համակարգերի բարելավման և կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտը։
Ըստ նրա՝ տրանսպորտային ենթակառուցվածքների բազմազանեցումը կդառնա լրացուցիչ խթան ինչպես ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության ընդլայնման, այնպես էլ երրորդ երկրներ արտահանման ծավալների աճի համար։
«Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որն ուղղված է հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ ստեղծելուն։ Այն կապահովի կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի լիարժեք հարգման հիման վրա»,– հավելել է Գրիգորյանը։
Փոխվարչապետը խոսել է նաև ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և պարագաների ընդհանուր շուկայի կայունացման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։
«Դրա շնորհիվ արդեն հաջորդ տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկան»,– ասել է նա։
Մհեր Գրիգորյանը հավելել է, որ բիզնես գործընթացների օպտիմալացման և ԵԱՏՄ ներսում ինտեգրված թվային հարթակներ ստեղծելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել՝ կառավարման էլեկտրոնային համակարգերը կատարելագործելու և կիբեռանվտանգության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։
Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունները քննարկել են մաքսային վարչարարությանը, առևտրային հարաբերություններին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորմանը, ինչպես նաև դեղերի ու բժշկական ապրանքների շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր։






