AM
30 May 2002 - 19:52 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԻՐ ԿՈՎԿԱՍՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ «ԳԱՂՏՆԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հանդես է եկել նախաձեռնությամբ` եռամսյակը մեկ փակ խորհրդակցություններ անցկացնել «Կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների համար այդ երկրների միջեւ գոյություն ունեցող հիմնախնդիրների քննարկման եւ լուծման նպատակով: Հարավային Կովկասի երկրներում շրջագայության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում, որը կայացել է Մոսկվայում, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը հայտարարել է, որ նրա առաջարկներին հավանություն են տվել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Նման առաջին խորհրդակցությունը կկայանա ամառվա սկզբին Սանքտ-Պետերբուրգում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: