Օգոստոսին Ռուսաստան մտել է ՀՀ-ից արտահանված ապրանքներով բեռնված ավելի քան 2400 բեռնատար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է արտահանվող ապրանքատեսակները։
«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավելի, որից.
-խմիչքներ՝ 610,
-մրգեր՝ 447,
-պերլիտային ավազ՝ 234,
-բանջարեղեն՝ 315,
-ծառեր, բույսեր՝ 141,
-վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84,
-քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75,
-ձուկ՝ 68,
-էլ. և մեխանիկ. սարքավորումներ՝ 79,
-ծխախոտ՝ 21,
-կաթնամթերք՝ 19,
-տրիկոտաժ՝ 16 և այլն», – նշել է նախարարը։






