AM
26 Օգոստոս 2025 - 08:14 AMT

Մենք կառուցում ենք միջավայր, ոչ միայն շենքեր

(?)Վերջին շրջանում Նյու Էյջ ընկերությունն աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և նոր նախաձեռնություններով։ Ի՞նչ գործընթացների միջով է այսօր անցնում ընկերությունը։ (!)Վերջին տարիներին Նյու Էյջ Քոնսթրաքշնն անցել է որակական նոր մակարդակի։ Մենք իրականացրել ենք համակարգային բարեփոխումներ մի շարք առանցքային ուղղություններով՝ ֆինանսական կառավարումից մինչև կորպորատիվ կառավարման և ռազմավարական պլանավորման համակարգերի կատարելագործում։ Այս գործընթացը մեր զարգացման հերթական հանգրվանն էր, որի արդյունքում ոչ միայն ուժեղացրել ենք մեր ներքին կառավարման մշակույթը, այլև ձևավորել հստակ և կայուն աճի ուղի։

(?)Ի՞նչ ճանապարհ եք անցել ընկերությունում այդ փոփոխությունները ներդնելիս։ (!)Մենք ներգրավել ենք խորհրդատվական ընկերություն, որը տրամադրել է խորքային տրանսֆորմացիոն խորհրդատվական ծառայություններ՝ բիզնես գործընթացների վերադասավորումից մինչև ֆինանսական մոդելավորման և ռազմավարական նպատակների հստակեցում։ Այս գործակցության արդյունքում է փոխվել մեր գործունեության որակը։

(?)Արդյո՞ք այս բարեփոխումներն արդեն տվել են տեսանելի արդյունքներ։ (!)Ամենանշանակալի արդյունքներից մեկը Կենտրոնական բանկի կողմից Նյու Էյջ Քոնսթրաքշնի պարտատոմսերի թողարկման ազդագրի գրանցումն էր։ Սա նշանակում է, որ մեր ընկերությունը ոչ միայն համապատասխանում է բոլոր կարգավորող պահանջներին, այլև պատրաստ է ֆինանսավորման ժամանակակից ու վստահելի մեխանիզմների օգտագործման։ Սա մեզ տալիս է հնարավորություն՝ ֆինանսավորելու մեր նախագծերն ավելի թափանցիկ և շուկայահեն եղանակով, և այս առումով առաջիկայում նորություններով հանդես կգանք։

(?)Ձեր շենքերը հիմնականում բնակելի են։ Ի՞նչ արժեքային համակարգ է դրված այդ նախագծերի հիմքում։ (!)Մեր գործունեությունն ուղղված է առաջին հերթին հայ ընտանիքներին։ Մենք չենք դիտարկում կառուցապատումը միայն տնտեսական գործունեության տեսանկյունից։ Մեր գերնպատակն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայ ընտանիքները կարողանան տեսնել, պլանավորել և կառուցել իրենց ապագան հենց Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ բոլորիս ջանքերով կարող ենք ստեղծել կայուն ապագա մեր հայրենիքում։

Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու և արարելու, կառուցում ենք արժեհամակարգ, ոչ միայն շենքեր։