AM
26 Օգոստոս 2025 - 08:22 AMT

Ակբա բանկը դրամային և դոլարային պարտատոմսեր է տեղաբաշխում

Ակբա բանկը մեկնարկում է հրապարակային առաջարկով 10 մլրդ դրամ և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 քանակով։

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը դրամի դեպքում 10,50 % է, դոլարի դեպքում՝ 5,50 %։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 60 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2025-իօգոստոսի 25-ին և տևելու է մինչև 2025-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ։ Պարտատոմսերը մարվելու են 2030-ի օգոստոսի 25-ին։

ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 դրամ, իսկ ԱՄՆ դոլարի՝ 100 դոլար:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցում ըերաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։