AM
26 Օգոստոս 2025 - 08:31 AMT

Մալդիվներ, Macbook-եր ու iPhone-ներ. Հատուկ արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի․

· 4 փաթեթ դեպի Մալդիվներ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար

· 4 Macbook Air (M4 չիպով)

· 4 ամենանոր iPhone-ները (խաղարկության պահի դրությամբ)

Արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է իրենց Mastercard-ով կատարեն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

«Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների հավատարմությունն ու գոհունակությունը մեզ համար առաջնահերթություն է։ Հատուկ մեր Mastercard քարտապանների համար իրականացվող արշավի օգնությամբ ամենօրյա գնումները կարող են դառնալ յուրահատուկ հնարավորությունների սկիզբ։ Մրցանակները պատահական չեն ընտրվել․ անմոռանալի տպավորություններ ու կյանքն ավելի հարմար դարձնող սարքեր նվիրելով՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին մեր Բանկն ընտրելու և մեզ վստահելու համար»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Առաջարկը և գործող, և նոր ֆիզիկական անձ հաճախորդների համար է։

«Mastercard-ում ձգտում ենք ստեղծել անգին հնարավորություններ, որոնք ավելի շատ արժեք են ստեղծում մեր քարտապանների առօրյա կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համատեղ մենք ուրախությամբ մեկնարկում ենք այս հետաքրքիր արշավը՝ դեպի Մալդիվներ ճամփորդական փաթեթներով ու ամենաթարմ Apple սարքերով։ Մենք ցանկանում ենք, որ մեր քարտապանները, ընտրելով Mastercard, իրենց արտոնյալ զգան»,- ասել է Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեն։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում պատահականության սկզբունքով՝ 2026-ի հունվարին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ դառնալ և Mastercard քարտեր պատվիրել կարելի է Byblos Mobile-ով՝ ներբեռնելով հավելվածն ու գրանցվելով առանց Բանկ գալու։

Արշավի մանրամասները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքում։