AM
26 Օգոստոս 2025 - 10:44 AMT

Onex-ը 10 տարեկան է․ $200 ներդրումից մինչև ՀՀ առաջին 300 հարկատուների ցուցակ

Այս տարի Օնէքս (Onex) ընկերությունը դարձավ 10-ը տարեկան։ Լինելով առաջինը իր ոլորտում և սկսելով ընդամենը $200 ներդրումից, այժմ Օնէքսը ՀՀ առաջին 300 հարկատուների ցուցակում է, ընդ որում երկրի առաջին 100 շահութաբեր ընկերություններից է։

Այս տարիների ընթացքում 12 քմ գրասենյակից և միայն հիմնադիրներից բաղկացած թիմից ընկերությունը հասել է 500+ միջազգային թիմ ունեցող ընկերության և այժմ սպասարկում է ՀՀ ամբողջ միջազգային փոստային պատվերների 50%-ից ավելին։

2015-ին Onex-ի 12 քմ գրասենյակ

2015 թվական

2015 թվական

2017-ին Onex-ի թիմը

Բացի երևանյան գրասենյակներից, գործում են պատվերի ստացման վայրեր ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև դեռևս 2020-ին ծրագրավորված, արտադրված և ներդրված ՀՀ-ում առաջին smart locker-ները, որոնք այժմ սպասարկում են օրական հազարավոր օգտատերերի։

Սկսելով ուղիղ համագործակցություն միջազգային առաջատար առևտրային հարթակների հետ, ինչպիսին են TEMU-ն, Pinduoduo-ն, IHerb-ը, 2024-ին ստեղծվել է տուն առաքման սեփական ցանցը, և այժմ ամենօրյա առաքումներ են իրականացվում անգամ ամենահեռավոր գյուղեր։

2024-ի դեկտեմբեր, Onex-ի մաքսային պահեստ

ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ 2024-ի դեկտեմբերին հնարավոր դարձավ ստանալ մաքսային պահեստի լիցենզիա: Այսուհետ բեռների մաքսային զննման և ձևակերպման գործընթացներն իրականացվում են հենց Օնեքսում` տեսակավորման գործընթացին զուգահեռ, որի արդյունքում Հայաստան ժամանած բեռներն արդեն հաջորդ օրը պատրաստ են լինում ստացման Երևանում և բոլոր մարզկենտրոններում:

Օնէքսը, լինելով հայկական ընկերություն, դուրս է եկել միջազգային շուկաներ և այս պահին գործում է նաև Վրաստանում և Ղրղզստանում։

2023-2025 թթ, Onex-իմիջազգային թիմը

2023-2025 թթ, Onex-ի միջազգային թիմը

2023-2025 թթ, Onex-ի միջազգային թիմը

10 տարվա ընթացքում ներդրված բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներն ու նորամուծությունները ընկերության օգտատերերի փորձառությունն օնլայն գնումների ընթացքում դարձրել են հեշտ, հարմար և արագ։

«Շնորհակալ եմ մեր մեծ թիմին նվիրումով, նպատակասլաց աշխատանքի համար և մեր հաճախորդներին` իրենց խորհուրդների, սրտացավ մոտեցման և վստահության համար: Օնէքսը՝ դա մենք բոլորս ենք»,- նշել է ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։