Սեպտեմբերի 5-7-ը Meridian Expo կենտրոնում տեղի կունենա TOON EXPO ցուցահանդեսը, որտեղ Evoca-ն հանդես կգա հատուկ առաջարկներով։
Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն անցկացվում է արդեն 5-րդ անգամ։
Էքսպոյի ընթացքում այցելուները կկարողանան գտնել իրենց նոր բնակարանը կառուցապատող ընկերություններից, դիմել հիփոթեքի համար Evoca-ի տաղավարում, տեղում ձևակերպել վերանորոգման վարկ և օգտվել Բանկի հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն էքսպոյի օրերին։
Բանկի առաջարկները
Վերանորոգո՞ւմ կամ կահավորո՞ւմ եք ձեր բնակարանը և գումա՞ր է անհրաժեշտ։
EvocaHOME օվերդրաֆտ` կենցաղային տեխնիկայի, կահույքի և շինանյութերի ձեռքբերում՝ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով և մինչև 60 ամիս մարման ժամկետով։
Ցանկանում եք ձեռք բերել նոր բնակարան նորակառույց շենքո՞ւմ կամ երկրորդական շուկայի՞ց։
Հիփոթեքային վարկ` բնակարան կամ տուն ձեռք բերելու համար ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ մինչև 80 մլն դրամ սահմանաչափով և մինչև 240 ամիս մարման ժամկետով։
Իսկ կցանկանա՞ք տեղափոխել Ձեր վարկը Evocabank և մեր կողմից ստանալ հատուկ արտոնություններ։
Հիփոթեքի վերաֆինանսավորում` վարկի ֆինանսավորում՝ տոկոսադրույքի ճկուն պայմաններով, մինչև 240 ամիս մարման ժամկետով և մի շարք այլ առավելություններով`
· 1% cashback
· Անվճար Mastercard Gold կամ Evoca Travel Card
· Աշխատանքի կորստի դեպքում`3 ամիս հիփոթեքային վարկի մարում «ԻՆԳՈ»-ի կողմից։
Evoca-ի տաղավարում մասնագետները կօգնեն գտնել ամենահարմար վարկատեսակը և տեղում կձևակերպեն այն։
Տեղում կարելի է մասնակցել նաև Evoca-ի խաղարկությանըև ստանալ հնարավորություն շահելու Evoca x Homplex նվեր քարտեր։






