Սեպտեմբերի 5-11-ը Երևանում կանցկացվի «Սարոյանական օրեր» խորագրով մշակութային շաբաթ՝ նվիրված մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։
Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։
Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։ Սիրով սպասում ենք ձեզ**»**,-ուղերձում ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։






