AM
1 Սեպտեմբեր 2025 - 09:53 AMT

Ծովինար Վարդանյան․ ՀՀ–ն փողի խնդիր չունի, որովհետև լավ է կառավարում ֆինանսները

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսական խնդիր չունի, որովհետև լավ է կառավարում ֆինանսները:

«Շատ փող կա» և «փողի խնդիր չկա» արտահայտությունները էապես տարբեր արտահայտություններ են, շատ փող չի լինում։ Որևէ միավորի փողի կարողությունները դրանք իր վրա առկա և վարկային հնարավորություններն են, ինչի արդյունքում էլ վարկային միջոցներ ենք կարողանում ներգրավել»,-ասել է Վարդանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե եթե ինչպես ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր հայտարարում՝ Հայաստանում փողի խնդիր չկա, ապա ինչու են Ասիական զարգացման բանկից 45.3 մլն եվրո վարկ ներգրավում։