Հայաստանում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները տարեցտարի կրճատվում են` Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2025 թվականին ցանվել են 110,209 հա հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, որը 2024-ի համեմատ պակաս է 5.3%-ով, իսկ 2021-ի համեմատ՝ 11.6%-ով։
Տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունը 2025-ին 809 հա է, իսկ 2024-ի համեմատ պակաս է 9.6 %-ով, իսկ 2021-ի համեմատ՝ 40.4%-ով, հայտնում է Factor.am-ը։
Կարտոֆիլ այս տարի ցանվել է 16,175 հա-ի վրա, որը 2024-ի համեմատ պակաս է 7․4%-ով, իսկ 2021-ի համեմատ՝ 19․3%-ով։
Բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունը 2025-ին 17,008 հա է, 2024-ի համեմատ՝ կրճատվել է 9 %-ով, իսկ 2021-ի համեմատ՝ 11․3%-ով։
Կերային մշակաբույսերի ցանքատարածությունն այս տարի 47,986 հա է, ինչը 2024-ի համեմատ պակաս է 9․5%-ով, 2021-ի համեմատ՝ 13․8%-ով։ Նախորդ տարվա համեմատ՝ 2025 թվականին 5․5%-ով ավելացել է միայն բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունը՝ կազմելով 3,984 հա, սակայն 2021-ի համեմատ այն կրճատվել է 11․9%-ով։






