AM
30 May 2002 - 19:51 AMT

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԽԱԽՈՏԻ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ԶԼՄ-ՆԵՐԻ ՎՐԱ

Այսօր Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել գովազդի մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին նախագծին: Գործադիր իշխանությունը առաջրկում է օրենսդիրներին օրենքի մեջ ուղղումներ մտցնել, որոնք կսահմանափակեն ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդը ԶԼՄ-ներում: Եթե խորհրդարանը հավանություն տա կառավարության այդ նախաձեռնությանը, ծխախոտի գովազդը ԶԼՄ-ներում կարգելվի, տպագիր մարմինները կզրկվեն առաջին էջում ծխախոտի գովազ տեղադրելու իրավունքից, նիկոտինի գովազդով վահանակները չեն տեղադրվի ուսումնական հաստատությունների եւ մանկական կազմակերպությունների հարեւանությամբ: 20 աստիճանից ավելի թնդություն ունեցող սպիրտային ըմպելիքների գովազդը հեռուստատեսությամբ կարգելվի: Փորձագետների կարծիքով, առաջարկված ուղղումների ընդունումը չափազանց բացասական ազդեցություն կունենա անկախ հայկական ԶԼՄ-ների վրա: Ավելին, ալկոհոլի եւ ծխախոտի գովազդի սահմանափակումը կարող է հանդիսանալ որոշ հեռուստատեսային ալիքների սնանկացման պատճառ, քանի որ հայտնի է, որ հենց ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների արտադրողներն են այսօր հանդիսանում առավել վճարունակ պատվիրատուներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: