Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 907,135։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցելուների թիվը եղել է 946.162, այսինքն՝ արձանագրվել է ընդհանուր նվազում։
Միաժամանակ, աճ է գրանցվել Թուրքիայից զբոսաշրջիկների շրջանում։ Եթե 2024-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 5539 թուրք զբոսաշրջիկ, ապա 2025-ին նրանց թիվը հասել է 5756-ի, գրում է »Փաստինֆոն»։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև մեկ ադրբեջանցի զբոսաշրջիկի այցի մասին։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում առաջատար են Ռուսաստանի քաղաքացիները՝ 338,052 մարդ։ Այնուամենայնիվ, այս թիվը զգալիորեն պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2024-ի առաջին կիսամյակում ՀՀ էր ժամանել 395,688 ռուս զբոսաշրջիկ։
Այցելուների թվում մեծ է նաև Իրանի քաղաքացիների թիվը՝ 78,045 մարդ, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների հոսքը՝ 16,964։
Այլ երկրներից Հայաստան այցելածների թվերը հետևյալն են․
- Ավստրալիայից՝ 1551
- Ավստրիայից՝ 2847
- ԱՄԷ-ից՝ 4260
- Բելառուսից՝ 7646
- Բելգիայից՝ 3173
- Բուլղարիայից՝ 3731
- Գերմանիայից՝ 12.361
- Եգիպտոսից՝ 2059
- Իսպանիայից՝ 3506
- Իտալիայից՝ 8385
- Իսրայելից՝ 1734
- Ուկրաինայից՝ 11,484 (նույնպես նվազում նախորդ տարվա համեմատ)
- Չինաստանից՝ 15,582։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանությամբ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մեկնում է իր մշտական բնակության վայրից առնվազն 24 ժամով, բայց ոչ ավել քան մեկ տարով՝ հանգստի, բուժման, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով։ Աշխատանքային գործունեության համար մեկնածները զբոսաշրջիկ չեն համարվում։






