Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից պահանջում է շուրջ 77 մլն դրամ գումար բռնագանձել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում, հայտնում է Factor.am-ը։
Գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։
2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ այս անգամ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը ևս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա քննությունը դեռևս շարունակվում է։






