Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջին երկու ամսվա ընթացքում ուժեղացված վերահսկողություն է իրականացրել տեխզննման ոլորտում, որի արդյունքում դադարեցվել է տեխզննման 8 կայանի աշխատանքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։
Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանի գործունեություն, ևս 6 կայանի լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։
Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։






