Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, 25 տարվա ընդմիջումից հետո, կրկին ելույթ է ունեցել Իրանում՝ այս անգամ Պերսեպոլիսի պատմական միջավայրում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հատուկ բացօթյա համերգը կազմակերպվել է նվագախմբի հիմնադրման 100-ամյակի առթիվ և կայացել է Հայաստանի ու Իրանի մշակութային համագործակցության շրջանակում՝ երկու ժողովուրդների երկարամյա բարեկամության գաղափարի ներքո։
Միջոցառման հանդիսականներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով. «Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել են երկու հնագույն քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը։ Այս հոբելյանական համերգը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին, մեր երկրների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արտահայտությունն է»։






