AM
8 Սեպտեմբեր 2025 - 14:33 AMT

Սուշիի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Երևանում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է սուշիի արտադրամասի գործունեությունը, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ըստ հաղորդման, ստուգում իրականացված է սպառողի ահազանգի հիման վրա՝ Արշակունյաց պողոտայում տեղակայված և անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասում։

«Արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։

Տեսչական մարմինը սահմանել է վերջնաժամկետ՝ արձանագրված խախտումներն ամբողջությամբ վերացնելու նպատակով։