Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288,828,000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համարչհիմնավորված բարձր(1800 դրամից, 2400 դրամից 3600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել էգերիշխող դիրքի չարաշահման։
«Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է`
– դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,
– 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկմանծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունում։






