AM
10 Սեպտեմբեր 2025 - 08:16 AMT

Խմիր կաթ` Նոբելյան մրցանակ ստանալու համար

Այս վերնագիրը պարզապես ուշադրություն գրավելու համար չէ։ Այն հիմնված է գիտական ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս՝ այն երկրները, որտեղ մարդիկ մեկ շնչի հաշվով ամենաշատ կաթն են խմում, նաև ամենաշատ Նոբելյան մրցանակներն են ստանում։ Օրինակ, Շվեդիան՝ Նոբելյան մրցանակների հայրենի երկիրը։ Այստեղ յուրաքանչյուր 10 միլիոն մարդու հաշվով շնորհվել է 31,855 մրցանակ։ Աշխարհի ամենաերջանիկ և առողջ երկրներից այս մեկում տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 350 լիտր կաթ։ Մյուս ծայրում Չինաստանն է, երկիր, որը 10 միլիոն մարդու հաշվով արժանացել է ընդամենը 0.060 Նոբելյան մրցանակի․ այստեղ տարեկան 1 չինացին միջինում օգտագործում է 50 լիտրից պակաս կաթ։

Հայաստանում, ցավոք, կաթ խմելու մշակույթը ևս ամբողջությամբ ձևավորված չէ։ Օրական մեկ բաժակ անարատ, Ա կարգի կաթի օգտագործումը, ինչպիսին, օրինակ, Երեմյան կաթն է, մեծ հավանականությամբ մեր առջև էլ կբացի Նոբելյան մրցանակին տանող բաղձալի ճանապարհը։ Քանի որ, ինչպես հետազոտության հեղինակներն են հաստատում, կաթի մեջ պարունակվող D վիտամինն էականորեն բարելավում է ամենակարևորը՝ ճանաչողական գործառույթը։

Վերադառնանք Սկանդինավյան իմաստությանը

Կաթը հազարամյակներ շարունակ մարդկային սննդի անբաժանելի մասն է կազմել, սակայն Սկանդինավյան երկրներում՝ Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում, այն գերկարևոր նշանակություն է ունեցել: Կաթն այս երկրների ժողովուրդների համար եղել և մնում է էներգիայի անփոխարինելի աղբյուր և սննդային մշակույթի անկյունաքար: Դարերի ընթացքում Սկանդինավյան ժողովուրդները մշակել են կաթնամթերքի զգալի բազմազանություն, որը մինչ օրս նրանց խոհանոցի այցեքարտային մասն է կազմում: Նրանք սերունդներ շարունակ ապավինել են կաթին՝ որպես սպիտակուցի, ճարպերի և անհրաժեշտ սննդանյութերի հիմնարար աղբյուր: Պատմականորեն, շվեդները սկսել են հաճախակի կաթ խմել դեռևս վիկինգների դարաշրջանում. այո, նույնիսկ այս անհաղթելի թվացող զինվորները կալցիումի կարիք ունեին:

Միջնադարյան Շվեդիայում, օրինակ, կաթնամթերքն այնքան արժեքավոր էր, որ նույնիսկ օգտագործվում էր որպես արժույթ և հաճախակի տրվում եկեղեցուն՝ որպես հարկ: 20-րդ դարի սկզբին կաթը դարձել էր առողջության և ազգային հպարտության խորհրդանիշ, որը դպրոցներում և տներում գովազդվում էր որպես ամենօրյա կատարյալ սուպերսնունդ՝ հարուստ կալցիումով, սպիտակուցով և վիտամիններով: Շվեդիայում այն մինչ օրս համարվում է բարձրորակ սպիտակուցների, ամինաթթուների, կալցիումի, ֆոսֆորի, D, A, B վիտամինների բնական աղբյուր՝ նպաստելով մկանների, ոսկորների, հյուսվածքների, մաշկի առողջությանը, մարսողության կարգավորմանը, ուղեղի աշխատանքին։ Հետազոտողները նույնիսկ պնդում են՝ կաթը կարող է ունենալ հանգստացնող և սթրեսը նվազեցնող օգուտներ։ Պատահական չէ, որ Սկանդինավյան և Բալթյան երկրների սննդակարգերում կաթնամթերքը կազմում է ընդհանուր հագեցած ճարպերի ընդունման մոտ 50%-ը, հիմնականում՝ ամբողջական կաթից և պանրից:

Կաթը՝ ամրագրված պետական ռազմավարությամբ՝ որպես սննդային պաշտպանիչ միջոց

Շվեդիայի պետական ռազմավարության մեջ բնական, անարատ կաթն ամրագրված է որպես սննդային պաշտպանիչ միջոց։ Ահա թե ինչու կաթն էական դեր է խաղում դպրոցական սննդի ծրագրերում և հանրային առողջության ուղեցույցներում։ Վաղ ձևավորվող սննդային սովորությունների տեսանկյունից՝ կաթ խմելու մշակույթն այստեղ խրախուսվում է փոքր տարիքից՝ այն համարելով ոչ միայն վիտամինների անփոխարինելի պաշար, այլև առողջ այլընտրանք գազավորված և քաղցր ըմպելիքներին։

Շվեդիայի դպրոցական սննդի ծրագիրը, որտեղ կենսական բաղադրիչ է կաթը, ընդգրկում է մոտավորապես 2.13 միլիոն աշակերտ նախադպրոցական, տարրական և միջնակարգ դպրոցներում։ Դեռևս 1998 թվականին Ստոկհոլմի շրջանի նախադպրոցական հաստատություններում անցկացված ուսումնասիրությունն ապացուցել է, թե ինչպես է նախադպրոցական ճաշի ժամանակ մատուցվող ըմպելիքը՝ կաթը, ազդում երեխաների ընդհանուր սննդակարգի և սննդանյութերի ընդունման վրա։ Նույնիսկ ամենացածր սպառման խմբի երեխաների շրջանում (մոտ 300 մլ/օր կաթ) գրանցվել է կալցիումի բավարար քանակ:

Կաթի հանրային բարիքները տեսնելով՝ շվեդները վճռականորեն աջակցում են դպրոցական կաթին։ Ըստ հարցումների՝ 10-ից 9-ը կարծում է, որ դպրոցական սննդի մեջ կաթի առկայությունը կենսական դեր է խաղում երեխաների զարգացման գործում։

Կաթ դպրոցներում՝ 1943 թվականից․ երջանկության և առողջության բանալին

Ֆինլանդիան 2025 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, 3-րդը՝ կյանքի բարձր որակով և հանրային առողջության ցուցանիշով։ Այս երկրում դեռևս 1943 թվականից են ընդունել՝ կաթի սպառման մշակույթը կարող է կերտել առողջ հասարակություն։ Հենց այդ թվականից Ֆինլանդիան սկսել է անվճար դպրոցական սնունդ տրամադրել, այդ թվում՝ կաթ, հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և բազմաթիվ ավագ դպրոցներում։ Ֆինլանդիայի դպրոցական կաթի ծրագիրը հաճախ նշվում է որպես աշխարհում ամենահաջողակներից մեկը՝ իր համընդհանուր ծածկույթի և հանրային առողջապահության քաղաքականությանը ինտեգրման շնորհիվ։

Այստեղ կաթը ընկալվում է ոչ միայն իր վիտամինային զամբյուղով, այլև ձևավորում առողջ սննդային սովորություններ։ Այսօր արդեն Ֆինլանդիայի դպրոցականների գրեթե 100%-ը (մոտ 900,000 աշակերտ) ամեն օր 250 մլ կաթ է ստանում։ Ֆինլանդիան պատմականորեն ունեցել է յոդի անբավարարության բարձր մակարդակ. կաթն այժմ զգալիորեն նպաստում է վահանաձև գեղձի առողջությանը։ Ֆինլանդիայի առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի (THL) ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ կաթ խմող երեխաներն ավելի բարձր ոսկրային հանքային խտություն և կյանքի ուշ շրջանում կոտրվածքների ավելի ցածր ռիսկ ունեն, ինչպես նաև քաշի և նյութափոխանակության սակավ խնդիրների են բախվում։

Կաթ դպրոցներին՝ Հայաստանում

Հայաստանում Կաթ դպրոցներին ծրագիրն իրականացվում է 2023 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Եվրասիական զարգացման բանկի և Երեմյան ընկերությունների խմբի շնորհիվ։ Ծրագրի շրջանակներում Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցների մոտ 1400 աշակերտ իր առավոտը մեկնարկում է մեկ բաժակ անարատ, բնական, սեփական ֆերմայից ստացվող Երեմյան կաթով։ Ծրագրի նպատակն է Հայաստանում դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում առողջ սնվելու սովորույթների զարգացումն ու կաթի սպառման մշակույթի ձևավորումը: Ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունները ցույց են տվել դպրոցահասակների շրջանում մի շարք վարքագծային փոփոխություններ։ Ծրագրի ելակետային, միջնաժամկետ և վերջնաժամկետ չափումները ամրագրել են, որ երեխաների՝ կաթ խմելու ցանկությունն աճել է՝ 47 տոկոսից հասնելով 73 տոկոսի։

Հարցված ծնողների մեծամասնությունը նշել է, որ երեխաները սկսել են հաճույքով կաթ խմել, և դա ազդել է նրանց առողջության և կենտրոնացման վրա։ Աշակերտների 53 տոկոսը նշել է, որ սկսել են շաբաթական մի քանի անգամ ինքնակամ տանը կաթ խմել։ Ծնողների 56 տոկոսը փաստել է նաև, որ երեխաները կաթ խմելուց հետո սկսել են ավելի քիչ քաղցր և անառողջ խորտիկներ ուտել և գազավորված ըմպելիք խմել։

Կաթ խմելու մշակույթի տարածման իր առաքելությամբ Երեմյան կաթնամթերքը վստահ է, որ բնական, Ա կարգի կաթի ամենօրյա օգտագործումը կբերի ոչ միայն առողջապահական մեծ օգուտների, այլև, ինչու ոչ, կբացի Նոբելյան մրցանակի տանող լուսավոր ճանապարհը։